ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

«Քոչարյանի մոտեցումներն ու Սահմանադրությունն իրար չեն համապատասխանում»

«Քոչարյանի մոտեցումներն ու Սահմանադրությունն իրար չեն համապատասխանում»
09.10.2015 | 00:58

ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ (ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ)


-Ռոբերտ Քոչարյանը, սահմանադրական բարեփոխումներին դեմ լինելով, հայտարարել է, որ դրանով քաղաքական մենաշնորհն ամրագրվում է որպես սահմանադրական նորմ: Մենաշնորհներից խոսող երկրորդ նախագահն իրավացի՞ է:
-Ե՛վ 1995-ի, և՛ 2005-ի, և՛ այսօրվա սահմանադրական փոփոխություններով քաղաքական մենաշնորհ ձևավորվում է ընտրություններից հետո: Եթե ընտրողներն իրենց ձայների 50+1 տոկոսը տալիս են մեկ կուսակցության, դա էլ հենց քաղաքական մենաշնորհ է ձևավորում։ Ճիշտ չէ չհարգել հանրության կարծիքը: Քաղաքացին ազատ կամարտահայտությամբ ընտրությունների միջոցով ձևավորում է քաղաքական կուսակցություններ: Այստեղ այլ խնդիր չկա:
-Երկրորդ նախագահն ավելի հեռուն է գնացել՝ իրավիճակը համեմատել է խորհրդային տարիների հետ, ՀՀԿ-ին էլ վերապահել է ՀԿԿ-ի դերը:
-Նման բան չկա, որովհետև կոմունիստական կուսակցությանը հանրությունը չէր ընտրում: ՀԿԿ-ի անդամներն էին ընտրում իրենց կուսակիցներին: Համեմատել կոմունիստական կուսակցության հետ, որն ընտրովի մարմին չէր, սխալ է:
-Դժվար է պատկերացնել, բայց այդուհանդերձ, Քոչարյանը խոսում է արատավոր համակարգի, ժողովրդավարության նշույլի բացակայության, հովանավորչական կառավարման մասին: Այդ բոլորն այսօ՞ր ստեղծվեցին:
-Սահմանադրությունն իրավական, տնտեսական, սոցիալական, քաղաքական նորմերի համախումբ է, որոնց համադրմամբ էլ ստեղծվում է հասարակության իրական պատկերը, որը տարեկան մեկ անգամ ամփոփվում է: 1995-ից ի վեր ամփոփում ենք ու հասկանում, որ իրավիճակը պետք է փոխվի:
-Դուք ընդհանրացրիք, այդուհանդերձ, ըստ Քոչարյանի՝ այս փոփոխությունները գերազանցեցին իր վատագույն սպասումները:
-Յուրաքանչյուր քաղաքական գործիչ պետական կառավարման համակարգի իր սկզբունքներն ու մոտեցումներն ունի: Քոչարյանի մոտեցումներն ու Սահմանադրությունն իրար չեն համապատասխանում: Լևոն Տեր-Պետրոսյանի մոտեցումներն ու արդեն «երկրորդ» Սահմանադրությունն իրար չեն համապատասխանում, որովհետև 1995-ին ու հիմա ունենք բացարձակ տարբեր սահմանադրություններ, տարբեր կառավարման սկզբունքներ, մոդելներ: Լևոն Տեր-Պետրոսյանը կողմնակից է առաջին Սահմանադրությանը, Ռոբերտ Քոչարյանը` երկրորդ, ՀՀԿ-ն էլ, ի դեմս Սերժ Սարգսյանի, առաջարկում է երրորդ Սահմանադրությունը:


Ճեպազրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1173

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ